|
Փոխարժեքներ
24 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.38 |
| EUR | ⚊ | € 413.31 |
| RUB | ⚊ | ₽ 4.2722 |
| GBP | ⚊ | £ 480.72 |
| GEL | ⚊ | ₾ 138.89 |
Ռուսաստանի և Ուկրաինայի միջև Ստամբուլում կայանալիք բանակցությունները թուրքական կողմի նախաձեռնությամբ հետաձգվել են մինչև օրվա երկրորդ կեսը։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Մեր պատվիրակությունը գտնվում է Ստամբուլում, նրա կազմը հայտնի է, համապատասխան տեղեկատվությունը հրապարակվել է Կրեմլի ռեսուրսներում։ Թուրքական երկրի նախաձեռնությամբ բանակցությունները հետաձգվել են մինչև օրվա երկրորդ կեսը», - նշել է դիվանագետը։