|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մարտի 17-ին ընդունել է Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի պատվիրակությանը։ Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։
Ռուսաստանի Դաշնության պատվիրակությունը գլխավորել է Դաշնային ժողովի դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն։
Նշվում է, որ երկարատև զրույցի ընթացքում քննարկվել է երկկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակ։ Անդրադարձ է կատարվել առևտրատնտեսական, մշակութային փոխգործակցության ընդլայնման թեմաներին։
Զրուցակիցները քննարկել են նաև միջազգային ներկա իրավիճակը։