|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
«Սկսած 2023 թվականաի սեպտեմբերից, մինչ այդ էլ, Բաքվում գտվող մեր հայրենակիցների նկատմամբ անմարդկային վերաբերմունքի մասին բազմիցս խոսել ենք, ներկայացվել են խոշտանգումների, կտտանքների ապացույցներ»,- Ծիծեռնակաբերդում ակցիայի ժամանակ ասաց Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։
Նա ընդգծեց, որ ամենավերջին ապացույցը Ռուբեն Վարդանյանի՝ օրերս տարածված նկարն է, հստակ երևում է խոշտանգման հետքերը։
«Այն հայտարարությունը, որ արվել է պարոն Վարդանյանի ու նրա պաշտպանությունն իրականացնող անձանց կողմից, ևս մեկ անգամ վերահաստատեցին մեր մտավախությունները խոշտանգման, կտտանքների վերաբերյալ»,- ասաց Գ.Ստեփանյանը։
Նա կոչ արեց բոլորին՝ հնարավորության սահմաններում Բաքվում գտվող հայ գերիների հարցը բարձրաձայնել տարբեր հարթակներում։
«Գոնե մեկ օր հապաղելու իրավունք չունենք, պետք է մոբիլիցազնել բոլոր ջանքերը, որ օր առաջ մեր հայրենակիցները վերադառնան հայրենիք։ Պետք է հասկանալ, որ պայքարում ենք ոչ թե կոնկրետ անձնաց, այլ հայ ժողովրդի ընդհանրական նկարագրի համար»,- նշեց Արցախի Մարդու իրավունքների պաշտպանը։
Մանրամասն՝ տեսանյութում