|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ՀՀ տարածքային կառավարման նախարար Սուրեն Պապիկյանն անդրադարձավ հարցին՝ արդյո՞ք ոչ պրոֆեսիոնալ կադրերը կշարունակեն պաշտոնավարել: «Ոչ պրոֆեսիոնալ պաշտոնյաները չեն շարունակի պաշտոնավարել: Երկրորդ նկատողություն ստանալու դեպքում անձը հեռացվում է աշխատանքից»,- ասաց նա:
Լրագրողների դիտարկմանը, թե Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը հայտնի խորհրդակցության ժամանակ չէր տիրապետում անհրաժեշտ տեղեկատվությանը` չտարբերելով 40 հեկտարը 40 հազար հեկտարից, նախարարը պատասխանեց. «Արարատի մարզպետի պարագայում թվերի խնդիր է եղել, կարծում եմ՝ դա լուծելի խնդիր է, և յուրաքանչյուրս էլ կարող ենք շփոթվել: Պաշտոնյային, առավել ևս՝ քաղծառայողին, հենց այնպես չեն հեռացնում աշխատանքից, կա ընթացակարգ»: