|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
«Այ օրինակ, ո՞նց ենք որոշելու, որ ԵՄ անդամակցության գործընթացի մեկնարկը տրված է: Այս մասին ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում «Հանրապետություն» կուսակցության անդամ, զեկուցող Արտակ Զեյնալյանին հարց ուղղեց ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Էլինար Վարդանյանը։
«Վաղը վարչապետը զանգահարում է ԵՄ ղեկավարին, միասին զրուցում են, ասում է՝ էս ինչ լավ բան է Եվրոպական Միությունը, ինչքան լավ կլիներ՝ Հայաստանը լիներ ԵՄ անդամ։ Դա որպես մեկնարկ կարո՞ղ ենք դիտարկել, թե՞ ոչ»,-հարցրեց ընդդիմադիր պատգամավորը։
Զեյնալյանն արձագանքեց՝ դա էլ մեկնարկի էլեմենտ է. «Թե դա ինչպես է դրսևորվել, ինչքանով է գոհացնում մեզ, ժամանակի ընթացքում մոնիտորինգ կանենք և կգնահատենք»:
Էլինար Վարդանյանը էլի հարց ուներ. ««Վարչապետը զանգահարեց ԵՄ ղեկավարին, ասեց՝ էս ինչ լավ բան է Եվրոպական Միությունը, և վերջ։ Ի՞նչ հետևանքներ են լինելու։ Այսինքն օրենքն ասում է՝ անդամակցության մեկնարկ ու հետո որևէ այլ գործնական քայլ չի արվում, ի՞նչ հետևանքներ են լինելու»:
Մանրամասն՝ տեսանյութում: