|
Փոխարժեքներ
10 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.66 |
| EUR | ⚊ | € 444.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.9734 |
| GBP | ⚊ | £ 508.94 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
ԱԺ ճեպազրույցների ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը հիշեցրեց, որ ադրբեջանական ագրեսիայի օրերին Փաշինյանը հայտարարեց, որ ինքը պատրաստ է ինչ-որ թուղթ ստորագրել։
«Դրան նախորդել էր ՀՀ իշխանությունների ինչ-որ ազդանշանը Ադրբեջանին, որ իրենք որևէ կերպ չեն միջամտելու ադրբեջանական ագրեսիայից հայ ժողովրդին օգնելու հարցում, այսինքն՝ արցախցիներին թողնելու են ադրբեջանցիների բզկտմանը։
Դա նշանակում է՝ Արցախը կտանք հանուն ինչ-որ թղթի։ Հավանաբար, հույս ունեին, որ Ադրբեջանը իր արյան ծարավը կհագեցնի միայն Արցախով, բայց երեկվա Ալիևի դեմարշը նշանակում է, որ իրենք միայն Արցախով չեն բավարարվելու և լրացուցիչ պահանջ են ներկայացրել ՀՀ իշխանություններին, ճիշտ այն, ինչի մասին մենք տարիներ ի վեր զգուշացնում ենք, որ միայն Արցախը խժռելով Ադրբեջանը չի բավարարվելու։ Ամենայն հավանականությամբ, առաջնային պահանջը եղել է, այսպես կոչված, անկլավները, որի «լեգիտիմությունը» Ադրբեջանին տվել է Փաշինյանը՝ ասելով, որ այդ անկլավները կան, փողոցներում հրապարակվեցին քարտեզները, նկարները», - ասաց պատգամավորը։
Նա ավելացրեց, որ նաև միջանցքի խնդիր է դրվել։