|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Մոլդովայում ցանկանում են արգելել մի շարք ավիաընկերությունների աշխատանքը. ցանկում է ընդգրկվել նաև «Flyone Armenia»–ն։ Նախնական ցուցակում ընդգրկվել են ավիափոխադրողներ ավելի քան 20 պետություններից, այդ թվում՝ Հայաստանից, Ռուսաստանից, Աֆղանստանից, Ղրղզստանից, Տանզանիայից, Կոնգոյից, Իրանից, Լիբիայից և Սուդանից:
Մոլդովայի ենթակառուցվածքների և տարածքային զարգացման նախարարությունն առաջարկել է օրենքի նախագիծը քննարկել մինչև հունվարի 9-ը: Նշվում է, որ որոշման նպատակն է ազգային օրենսդրությունը համապատասխանեցնել եվրոպական միության ավիացիոն չափանիշներին:
Նախագծի հանրային քննարկումը կշարունակվի մինչև 2025 թվականի հունվարի 9-ը: