|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
ՀՅԴ Տավուշի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը գրում է.
«Ֆրանսիայի Ալֆորվիլ քաղաքի փոխքաղաքապետ, մեր հայրենակից և ՀՅԴ անդամ Գարո Խաչիկյանի հետ օրն անցկացրինք Տավուշի մարզում։
Կիրանցում հանդիպումն անցավ ջերմ և անմիջական մթնոլորտում։ Լսեցինք բնակիչների մտահոգությունները, որոնք հիմնականում կապված էին անվտանգության, սահմանազատման և սահմանագծումից հետո առաջացած խնդիրների հետ։
Կիրանցեցիները նշեցին, որ իրենց համար շատ ողջունելի են նման գործիչների հետ հանդիպումները։
Գարո Խաչիկյանն, իր հերթին, խոստացավ, որ իր լիազորությունների և կարողությունների սահմաններում ամեն ինչ կանի, որպեսզի բարձրաձայնված հարցերը հասնեն ավելի բարձր ատյաններ և լուծում ստանան։
Անչափ կարևորելով այսպիսի այցերը՝ շարունակելու ենք ամրապնդել Սփյուռքի մեր ազդեցիկ հայրենակիցների հետ կապը՝ վերականգնելով նաև Հայաստան-Սփյուռք հարաբերությունները»։