|
Փոխարժեքներ
10 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.66 |
| EUR | ⚊ | € 444.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.9734 |
| GBP | ⚊ | £ 508.94 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն կարծում է, որ Մոլդովան չկարողացավ հաղթահարել ժողովրդավարության թեստը նախագահական ընտրությունների և եվրաինտեգրման հանրաքվեի ժամանակ, փոխանցում է РИА Новости-ն։
«Մոլդովան, ի դեմս այս ընտրությունների, ժողովրդավարության ոչ մի թեստ չի անցել. թեկնածուներին հեռացրել են անիմաստ պատրվակներով։ Եվ նման ընտրություններ անցկացրած Մոլդովային մեզնից առաջ են դասում»,- երկուշաբթի լրագրողներին ասել է Վրաստանի վարչապետը։
Կոբախիձեն անարդար է համարում այն պնդումը, որ Մոլդովան արժանի է լինել Եվրամիության անդամ, իսկ Վրաստանը՝ ոչ, հատկապես անցած ընտրությունների և հանրաքվեի ֆոնին։
«Սա ամոթ է, հենց որ Ուկրաինայում պատերազմն ավարտվի և ընտրություններ անցկացվեն, այն ժամանակ արդարությունը կվերականգնվի»,- կարծում է Վրաստանւ վարչապետը։
Հիշեցնենք՝ նախագահական ընտրություններին զուգահեռ հանրապետությունում անցկացվել է եվրաինտեգրման հանրաքվե։ Քվեաթերթիկների 98,38%-ը մշակելուց հետո ԵՄ-ին ինտեգրվելու օգտին քվեարկել է ընտրողների 50,07%-ը, դեմ՝ 49,93%-ը։