|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
«Մենք հատուկ այնպես էինք արել, որ որևէ առճակատվող հարց քննարկման առարկա չդառնա, որպեսզի նաև ժողովուրդը տեսնի և ևս մեկ անգամ համոզվի՝ արդյոք մեծամասնությունը թեկուզ հումանիտար հարցերում պատրաստ է կանգնել արցախցու կողքին»,-ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը՝ անդրադառնալով «Բռնի տեղահանված և Հայաստանի Հանրապետություն տեղափոխված Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կենսագործունեության կազմակերպման պայմանները ուսումնասիրելու նպատակով» ԱԺ քննիչ հանձնաժողովի ստեղծմանը:
«Այն վարքագիծը, որ իրենք դրսևորում են և եթե դեմ քվեարկեն, ստացվում է, որ չեն կանգնում արցախցու կողքին, հերթական անգամ դավաճանում են, ուրանում են Արցախը և մեր ժողովրդի համար էլ պետք է սա լինի ցուցիչ»,-ասաց նա:
Նշենք, որ ՔՊ-ն դեմ քվեարկեց ԱԺ քննիչ հանձնաժողովի ստեղծելու ընդդիմության առաջարկին։