Փոխարժեքներ
16 06 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.44 |
EUR | ⚊ | € 434.11 |
RUB | ⚊ | ₽ 4.8278 |
GBP | ⚊ | £ 515.15 |
GEL | ⚊ | ₾ 140.51 |
Ռուսաստանի Դաշնության Կուբանի Տուապսեի շրջանում հուլիսի 27-ին երկու երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հավելելով, որ զոհեր և ավերածություններ չկան։
Ավելի վաղ, Տուապսեի շրջանի իշխանությունները հայտնել էին, որ Մոսկվայի ժամանակով մոտավորապես 9.30-ին 3,7 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Տուապսեի և Լազարևսկու միջև՝ ափից 40 կմ հեռավորության վրա՝ հինգ կիլոմետր խորության վրա։ Զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ չէին հաղորդվում։
«3,7 մագնիտուդով երկրորդ ցնցումը գրանցվել է Տուապսեի շրջանում՝ ժամը 11.19-ին, նշվում է, որ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է ծովում՝ Տուապսեի և Լազորևսկու միջև՝ ափից 4,6 կմ խորության վրա», - հաղորդել է գործակալությունը։
Նշվում է, որ ավերածություններ կամ զոհեր չկան։ Թեև երկու հարվածներն էլ հավասար ուժի են եղել, երկրորդը ցամաքում ավելի քիչ է զգացվել։