|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի(ՀԱՊԱ) նախարարների խորհրդի շրջանակներում Վիենտյանում տեղի է ունենում Ռուսաստանի Դաշնության և Թուրքիայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովի և Հաքան Ֆիդանի հանդիպումը։ Այդ մասին հայտնում է РИА Новости-ն։
Բանակցությունների սկզբում ռուս նախարարը Ֆիդանին հարցրել է, թե երբ է նա ժամանել Լաոս։ Թուրք նախարարն ասել է՝ ուրբաթ առավոտյան։
Իր հերթին Լավրովը նրան ասել է, որ նախօրեին է ժամանել Մոսկվայից և արդեն հասցրել է հինգ երկկողմ և մեկ եռակողմ հանդիպում անցկացնել՝ ՌԴ- Չինաստան-Լաոս ձևաչափով։