Փոխարժեքներ
08 06 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.44 |
EUR | ⚊ | € 434.11 |
RUB | ⚊ | ₽ 4.8278 |
GBP | ⚊ | £ 515.15 |
GEL | ⚊ | ₾ 140.51 |
Արցախի ներկայացուցչության դարպասներ կոտրելն ու այնտեղ ուժային կառույցների ներխուժումը կարելի է գնահատել որպես Ադրբեջանին մատուցված ծառայություն: Այս մասին գրում է ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
«Սա որևէ կոնկրետ անձի կամ քրեական գործի խնդիր չէ, սա կոնկրետ Արցախի հարցի դեմ հերթական ոտնձգությունն էր, որն արվեց շատ փնթի և կեղտոտ ձևով:
Այն, որ այս հայրենավաճառ իշխանությունը վաղուց Արցախը սակարկման էր հանել, ցավոք, նաև ժամանակը ցույց տվեց, բայց նույնիսկ հիմա սրանք փորձում են կրկնակի վաճառք իրականացնեն` Ադրբեջանից ակնկալելով գթասրտություն և ներողամտություն:
Կարևոր չէ, թե ինչն էր իրավապահների հետաքրքրությունը, որովհետև խնդիրը դիմակավորներով այնպիսի տեսարան ստեղծելն էր, որն անձամբ Ալիևին հաճույք կպատճառեր:
ՀԳ. Տուգանային հրապարակ տարված մեքենան, որը շինծու գործով է անցնում, իրավապահները կարող էին պարզապես մեկ զանգով ստանալ` դրա վերաբերյալ Արցախի նախագահն անձամբ էր հավաստիացրել, սակայն քաղաքական իշխանության հանձնարարականով, Արցախի նախագահին նախ հարցաքննության հրավիրեցին, իսկ հետո` նրա բացակայությամբ, ներխուժեցին Ներկայացուցչություն»: