|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Դերասան Միքայել Պողոսյանը ոգեւորված է էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարող երիտասարդներով: «Ես այնքան ոգևորություն եմ զգում, որ չեք էլ պատկերացնի` որքան ուրախ եմ մեր երիտասարդներով»,- Yerkir.am-ի հետ զրույցում ասաց նա:
Ըստ դերասանի` երիտասարդությունը վերջապես մեր ազգի արժանապատվությունը բացահայտեց և դա արեց կիրթ ու անձնազոհ: «Ինչպես իրենք են ասում` մեծերն այստեղ գործ չունեն անելու: Ես շատ ոգևորություն եմ ապրում, իրոք: Պետք է շարունակել պայքարը, անպայման մի բան կստացվի: Ամենակարևորը` մեր ղեկավարությունն էլ, իր հերթին, ինչքան էլ դժվար պայմաններ են ի հայտ եկել, պետք է գիտակցի, որ այս ամենը մեր ազգի առողջացման մի նոր փուլ է, որը սկսվեց ապրիլի 24-ից, և այդ ոգևորությունը վերածվեց այսպիսի արժանապատվության պայքարի»,- ասաց Պողոսյանը:
Նա նշեց նաև, որ ինքն ակտիվիստների կողքին է ոչ միայն հոգեպես: «Այս օրերին ես միշտ էլ գնում եմ այնտեղ, ուղղակի ժողովրդի մեջ եմ լինում, չեմ գնում տեսախցիկների մոտ: Ես այնտեղ գնում եմ ինձ համար ու դառնում եմ նրանցից մեկը, ոչ թե` որպես Միքայել Պողոսյան կամ հայտնի դերասան»: