|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Մեղրի համայնքի ղեկավար Բագրատ Զաքարյանը հայտարարել է հրաժարական ներկայացնելու մասին:
«Համաձայն «Հանրապետություն» կուսակցության և Ազատական կուսակցության Մեղրի խոշորացված համայնքի ընտրված ավագանու անդամների միջև 03․11․2021թվականին ստորագրված համագործակցության հուշագրի, ես՝ Մեղրի համայնքի ղեկավար Բագրատ Զաքարյանս, այսօր ներկայացում եմ ձեզ ու համայնքին իմ հրաժարականը և ըստ ընթացակարգի ավագանին պետք է ընտրի համայնքի նոր ղեկավար:
Իսկ մինչ այդ համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի՝ համայնքի ավագանու տարիքով ավագ անդամը պետք է ավագանու նիստ հրավիրի և վարի: Մեր դեպքում պարոն Խ․ Անդրեասյանը»,- նշել է Զաքարյանն իր հայտարարության մեջ։