|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Փնթի, անգրագետ, անփույթ աշխատանքը դարձել է իշխանության ամենաբնորոշ գիծը` անթիվ-անհամար սխալներ են թույլ տալիս փաստաթղթերում, մասնավորապես՝ օրինագծերի տեքստերում։ Որպես կանոն, առաջին փորձով չի ստացվում նորմալ օրինագիծ գրել, հետո անվերջանալի փոփոխություններ են սկսվում` թերացումը շտկելու, այլ օրենքների հետ համապատասխանեցնելու համար։
Դիցուք, ԱԺ-ում շրջանառության մեջ է դրվել «Հյուպատոսության մասին» օրենքի փոփոխությունների նախագիծ, որի նախաբանում նշվում է, թե ինչի մասին է փոփոխությունը. «ԱԳ նախարարության եւ օտարերկրյա պետությունում հյուպատոսական հիմնարկի կողմից մատուցվող որոշ հյուպատոսական ծառայությունների․․․ մատուցման պայմանագրերի օրինակելի ձեւերը եւ սպասարկման գրասենյակներին առաջադրվող նվազագույն տեխնիկական պահանջները սահմանում է կառավարությունը»:
Իսկ հիմնավորումների բաժնում ներկայացվում է բոլորովին այլ՝ «Քաղաքացիական կացության ակտերի գրանցման» մասին օրենքի փոփոխությունների հիմնավորումը։
Ակնհայտ է, որ պետական ապարատը լցրել են անգրագետ խնամի-ծանոթ-բարեկամներով, եւ դրանից աշխատանքի որակն է տուժում։ Ստացվում է, որ ո՛չ կառավարությունում, ո՛չ ԱԺ-ում ոչ մեկը չի կարդացել տեքստը։