|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Արցախի Հանրապետության իշխանությունները ցավում են «Եռաբլուր» զինվորական պանթեոնում «24News.am» լրատվամիջոցի ներկայացուցիչների մասնակցությամբ այսօր տեղի ունեցած միջադեպի համար, հայցում նրանց ներողամտությունը: Այս մասին հայտարարություն է տարածել Արցախի տեղեկատվական շտաբը։
Անթույլատրելի որակելով տեղի ունեցածը՝ նախագահ Սամվել Շահրամանյանը միջադեպից ժամեր անց ընդունել է լրատվամիջոցի ներկայացուցիչներին, լսել նրանց ու դատապարտել կատարվածը:
Հիշեցնենք՝ 24News-ի խմբագրակազմը հայտարարություն էր տարածել, որ Եռաբլուրում Շահրամանյանի ուղեկցող անձը աչքի է ընկել խուլիգանական պահվածքով, հայհոյել է իրենց լրագրողին ու օպերատորին։
Ավելի վաղ Հայաստանի Ժուռնալիստների միությունը հայտարարություն էր տարածել՝ անդրադառնալով տեղի ունեցած միջադեպին։