|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
«Խոսքս ուղղվում է կառավարության գլխին»,- այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանն այսպես դիմեց Փաշինյանին՝ հարցնելով. «Լսեցինք ձեր կողմից կիրթ և կառուցողական որակված Ալիևի հարցազրույցը, իհարկե, խայտառակ ագրեսիվ էր, լսեցինք նաև ձեր խեղճուկրակ պատասխանը, ինչո՞ւ եք այդքան վախեցած, արձանագրում եք, որ բոլոր առաջարկները Ալիևը մերժում է: Հիմա էլ նոր բան եք առաջարկում՝ սպառազինությունների փոխադարձ վերահսկում: Անկեղծ ասեք՝ միամի՞տ եք, թե՞ ուրիշ բան: Ալիևը թո՞ւյլ է տալու քեզ վերահսկել Ադրբեջանի սպառազինությունը, թե՞ սա էլ է միակողմանի զիջում լինելու: Չե՞ք տեսնում, որ կեղծ խաղաղությունդ ձախողված օրակարգ է, ինքդ էլ ես ձախողված»:
Մանրամասն՝ տեսանյութում