|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը անդրադառնալով Օղակաձև զբոսայգու 4-րդ հատվածում նախատեսվող աշխատանքներին՝ Ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Օղակաձև այգու 4-րդ հատվածի՝ Սայաթ-Նովա փողոցից մինչև Նալբանդյան փողոց ընկած հատվածն ամբողջությամբ կվերակառուցի և կբարեկարգվի:
Նշված հատվածում գործող բոլոր սրճարանները, տարաբնույթ այլ շինությունները կքանդվեն:
Այդ թվում՝
Տաշիր պիցցա,
Լաբիրինտ,
Նովելլա մյուզիք հոլ,
Մոնտանա մյուզիք հաուս,
Հուկահ լաունջ & Ռումս,
և այլ շինություններ, կրպակներ:
Այգում հանրապետական և տեղական նշանակության մի խումբ հուշարձանների ճանաչողական զբոսաշրջության կազմակերպման համար, համալիր կվերականգնվի և կօգտագործվի այգում առկա պատմամշակութային ժառանգություն հանդիսացող առկա ռեսուրսը, դրանց շրջակայքը կբերվի պատշաճ տեսքի»: