|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է««ՉԻ» տեղեկություններով ռեստորաններում սկսել են «նիսիայով» հարսանիքներ անել: Ծանր վիճակում են հայտնվել հատկապես մարզերում ու շրջաններում զտնվող ռեստորանները: Այստեղ սեփականատերերի ձեռքի տակ հարսանիք կատարած մարդկանց զգալի մեծ պարտքացուցակներ են, ինչը նախկինում չի եղել: Ինչքան էլ այն ցանկալի չէ ապառիկով խնջույք կազմակերպելը, ռեստորանների տերերը գնում են այդ քայլին, հակառակ պարագայում անգործության կմատնվեն: Ավելին, նրանք բացի ապառիկի պայմանից, համաձայնվում են նաև, որպեսզի հարսանքատերը դրսից բերի միսը և խմիչքը:
Իրականում, եթե մի երկու տարի առաջ երգիչներ Թաթան և Արման Հովհաննիսյանը մեծ պահանջարկ էին վայելում նաև սովորական հարսանիքների ժամանակ, ապա հիմա նրանք հրավիրվում են միայն խիստ էլիտար հարսանիքների: Ի դեպ, մի հետաքրքիր փաստ ևս. նախկինում հարսանքատերերը շատ հաճախ դիմում էին Արտակարգ իրավիճակների նախարարության եղանակի տեսության ծառայաթյանը, եղանակով պայմանավորված հարսանիքի օրը որոշելու համար: Ասել է թե, «եղանակ էին ստեղծում» սեփական խնջույքի համար: Հիմա նվազել է նաև եղանակի հանդեպ հետաքրքրությունը»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։