|
Փոխարժեքներ
01 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.36 |
| EUR | ⚊ | € 449.01 |
| RUB | ⚊ | ₽ 4.8711 |
| GBP | ⚊ | £ 515.6 |
| GEL | ⚊ | ₾ 141.54 |
Հրապարակ թերթը գրում է․
ՀՀ քննչական կոմիտեի Արաբկիրի քննչական բաժնի կալանավորված 4 քննիչներից մեկին ազատ են արձակել։ Հիշեցնենք՝ ԱԱԾ-Ն բացահայտել էր, որ նրանք թմրանյութի իրացմամբ են զբաղվել, ինչի արդյունքում 4 քննիչներ կալանավորվեցին։ Ազատ արձակվածը Տարոն Սահակյանն է։ Լուրեր կան նաև, որ մյուսներն էլ են ազատության մեջ, սակայն տեղեկությունները պաշտոնապես չեն հաստատվում։ Առհասարակ, հանրային մեծ հնչեղություն ստացած այս գործի նախաքննությունը տարվում է հույժ գաղտնիության մթնոլորտում։
Այնուամենայնիվ մեզ որոշ հանգամանքներ հայտնի դարձան։ Քննիչները տարբեր գործերով թմրամիջոցներ են առգրավել, որոնք վաճառել են։ Այս մասին իմացել է նաև հսկող դատախազը, որը նույնպես գործով անցնող անձանցից է։
Մեր տեղեկություներով, մեղադրյալ քննիչներից մեկի հայրը ԱԱԾ-ի աշխատակից է, միջին օղակի պետ։ Նյութերում կա դրվագ, համաձայն որի գործով անցնող մեղադրյալ քննիչներից մեկը նույնիսկ փորձաքննության հանձնված զենքն է փոխել այլ զենքօ հետ: Նպատակը եղել է սպանության կոծկումը։
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում