կարևոր
1579 դիտում, 9 ամիս առաջ - 2023-06-08 15:32
Քաղաքական

ԵԽԽՎ-ում կարող է քննարկվել Բերձորի միջանցքով անխափան երթեւեկության հարցը

ԵԽԽՎ-ում կարող է քննարկվել Բերձորի միջանցքով անխափան երթեւեկության հարցը

Առաջիկայում հնարավոր է ԵԽԽՎ-ում հրատապ քննարկում անցկացվի Բերջձորի միջանցքով ազատ ու անվտանգ մուտքի ապահովման խնդրի շուրջ։

ԵԽ մամուլի ծառայությունից հայտնում են, որ քննարկում կազմակերպելու որոշում կարող է կայացվել հունիսի 19-ին՝ ժամը 14:30-ին նախատեսվող լիագումար նիստի սկզբում՝ Խորհրդարանական վեհաժողովի օրակարգի ընդունումից հետո։

Միջազգային կառույցի փոխանցմամբ՝ խնդրի շուրջ բանավեճի անցկացման գաղափարին հավանություն տալու դեպքում այն տեղի կունենա այս տարվա հունիսի 22-ին, Ստրասբուրգի ժամանակով ժամը 16:00-20:00-ը ընկած ժամանակահատվածում:

Հիշեցնենք, որ Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի ամառային նստաշրջանը նախատեսվում է անցկացնել Ստրասբուրգում՝ 2023 թվականի հունիսի 19-23-ը: