կարևոր
2578 դիտում, 1 տարի առաջ - 2023-04-13 17:14
Քաղաքական

Ինչպես 2020-ին, այնպես էլ այսօր երեխեքին տանում «փուռն են տալիս»․ զոհվածի հայր

Դարձել ենք անկառավարություն պետություն։ Այսօր ՔԿ-ի մոտ անցկացվող ակցիայի ժամանակ ասաց 44-օրյա պատերազմում  Հադրութում զոհված տղաներից մեկի հայրը։ 

Նրա խոսքով՝ ինչպես 2020-ին, այնպես էլ հիմա, երեխաներին տանում «փուռն են տալիս»։

«Այսօր էլ է նույնը կատարվում, ինչ 2020-ին, ոչ մեկը կառավարել չգիտի, բանակ չունենք, ցրել են լրիվ, ինչքան խելացի սպա ունեինք, գործ հարուցեցին, մնացած անուղեղներին բերեց կորպուսի հրամանատար դարձրեցին։ Դրա համար էլ էս օրվա մեջ ենք։ Թող պատասխան տան։ Վերջապես գալո՞ւ է մի օր, որ իմանանք՝ ինչու են մեր երեխեքին տարել, հենց-նենց տեղը գլուխները կերել։ Հենց էդ 5000 երեխեքի գլուխը պիտի ուտեի՞ն, օդը չէ՞ր հերիքում իրենց»,- նեղսրտեց զոհվածի հայրը։