կարևոր
1960 դիտում, 5 ամիս առաջ - 2023-04-06 13:18
Քաղաքական

Միայն միջազգային հարաբերություններից չհասկացողը կարող էր հույս ունենալ, որ Հաագայի դատարանի վճիռն Ադրբեջանը կկատարեր․ Համբարյան

Միայն միջազգային հարաբերություններից չհասկացողը կարող էր հույս ունենալ, որ Հաագայի դատարանի վճիռն Ադրբեջանը կկատարեր․ Համբարյան

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Միայն միջազգային հարաբերություններից չհասկացողը կարող էր հույս ունենալ, որ Հաագայի դատարանի վճիռն Ադրբեջանը կկատարեր...

Ինչ վերաբերում է ուժին դիվանագիտական ջանքերով պատասխանելուն, ապա դա անողը կա'մ դավաճան է, կա'մ տգետ, քանի որ բոլորն էլ հասկանում են, որ ուժի դեմ միայն ուժ է պետք կիրառել...

Նիկոլ Անհողի` ուժի դեմ դիվանագիտությամբ պատասխանելու հետևանքն այս քարտեզն է` կարմիր գույնով նշվածները Հայաստանի և Արցախի այն տարածքներն են, որոնք Բաքուն գրավել է՝ խախտելով 2020 թ֊ի նոկեմբերի 9֊ի կապիտուլյացիայի դրույթները...

Ուժ կիրառողից խաղաղություն աղերսողը միշտ պարտվում և նսեմացվում է...Վառ օրինակը` թուրքերի հետ խաղաղության օրակարգով առաջնորդվող Նիկոլ Անհողն է, որը բացի կորուստներից այս 2,5 տարում մեզ ոչինչ չի բերել...»։