|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
ՀՅԴ Հայ Դատի Նիդերլանդների «Գարեգին Նժդեհ» երիտասարդական միութան անդամները ցույց են անցկացրել Հաագայի միջազգային դատարանի առջև, որտեղ տեղի է ունեցել «Ադրբեջան ընդդեմ Հայաստանի» գործով հրատապ միջոցների վերաբերյալ բանավոր լսումները:
Հիշեցնենք, որ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում մեկնարկել է Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի գործով հրատապ միջոցների վերաբերյալ բանավոր լսումները: Հայցվորի կողմից ներկայացվել են հրատապ միջոցներ կիրառելու վերաբերյալ պահանջները, որոնց ի պատասխան Հայաստանի Հանրապետությունը ներկայացրել է հիմնավոր հակափաստարկներ:
Լսումների ընթացքում ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը ներկայացրել էր բազմաթիվ ապացույցներ, որոնք վկայում են Ադրբեջանի կողմից էթնիկ զտման մտադրության, հայ գերիներին խոշտանգելու, նվաստացնելու մասին:
«ՄԱԿ-ի Միջազգային դատարանը պետք է միջանկյալ միջոցներ ձեռնարկի Ադրբեջանի դեմ ՝ Հայաստանի կողմից ներկայացված ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման միջազգային կոնվենցիայի խախտման վերաբերյալ հայցի քննարկման ընթացքում: Ադրբեջանի իշխանությունները շարունակում են հայերի նկատմամբ դաժանությունները, ինչպես նաև՝ իրենց վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական պատմամշակութային արժեքները ոչնչացնելու քաղաքականությունը: Ազգությամբ պայմանավորված ատելությունն այնքան տարածված է, որ դրանից տառապում է գրեթե ողջ ադրբեջանական հասարակությունը։ Սերնդեսերունդ սերմանում են վախ եւ ատելություն ամեն ինչի նկատմամբ, ինչ կապված է Հայաստանի հետ»- հայտարարել էր Կիրակոսյանը։