| 
                            Փոխարժեքներ
                                                        30 10 2025
                         | ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.72 | 
| EUR | ⚊ | € 444.15 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7549 | 
| GBP | ⚊ | £ 504.23 | 
| GEL | ⚊ | ₾ 141.18 | 
 6217 դիտում,
        
            6217 դիտում,  2 տարի առաջ - 2023-04-01 15:35
            2 տարի առաջ - 2023-04-01 15:35  
         
                
            «Ռոսսելխոզնադզորը» դիմել է Հայաստանի անասնաբուժական ծառայությանը՝ ապրիլի 5-ից Ռուսաստան կաթնամթերքի մատակարարումը դադարեցնելու խնդրանքով․ ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։
«Հաշվի առնելով բանակցությունների արդյունքները և ստուգման անբավարար արդյունքները, որոնց մասին ավելի վաղ հաղորդվել էր, «Ռոսսելխոզնադզորը» դիմել է Հայաստանի անասնաբուժական ծառայությանը՝ 2023թ. ապրիլի 5-ից երկրի բոլոր ձեռնարկություններից դեպի Ռուսաստան կաթնամթերքի սերտիֆիկացումը կասեցնելու խնդրանքով»,- ասվում է զեկույցում։
Մարտի 20-24-ը Հայաստանի կաթ վերամշակող ձեռնարկություններում անցկացված ստուգումների արդյունքները քննարկվել են մարտի 31-ին Ռուսաստանի և Հայաստանի անասնաբուժական ծառայությունների միջև բանակցությունների ընթացքում։ «Հանդիպման ընթացքում հարց է բարձրացվել Հայաստանի անասնաբուժական ծառայության կողմից ռուս գնորդների համար կաթնամթերքի անվտանգությունը երաշխավորելու անհնարինության մասին», - նշում է «Ռոսսելխոզնադզորը»։
«Մատակարարումը վերսկսելու հնարավորությունը հետագայում կքննարկվի», - հավելում է գործակալությունը։