Միասին կարող ենք
կարևոր
634 դիտում, 1 ժամ առաջ - 2026-06-10 10:34
Աշխարհ

Ռոսսելխոզնադզորը շարունակում է վերահսկել ՀՀ-ից ՌԴ արտահանվող գյուղմթերքը

Ռոսսելխոզնադզորը շարունակում է վերահսկել ՀՀ-ից ՌԴ արտահանվող գյուղմթերքը

Ռոսսելխոզնադզորը ամսական կտրվածքով մոնիտորինգ է իրականացնում ռուսական շուկա մուտք գործող հայկական արտադրանքի նկատմամբ, հայտնել է Ռոսսելխոզնադզորի ղեկավար Սերգեյ Դանկվերտը

«Մենք այժմ ամսական մոնիտորինգ ենք անցկացնում ռուսական շուկա մուտք գործող արտադրանքի նկատմամբ։ Դիտարկում և վերլուծում ենք։ Եթե մեկ ամսվա ընթացքում որևէ արտադրանքի գծով բացահայտված խախտումների աճ կա, մեր գործընկերները դուրս են գալիս բանակցությունների»,- ասել է Դանկվերտը։

Մայիսի 30-ից Ռոսսելխոզնադզորը ժամանակավոր սահմանափակումներ է կիրառել Հայաստանից Ռուսաստան լոլիկի, վարունգի, պղպեղի, կանաչեղենի և ելակի ներմուծման նկատմամբ։

Հունիսի 2-ից նույնպիսի սահմանափակումներ են կիրառվել նաև կեռասի, բալի, ծիրանի, դեղձի, սալորի, նեկտարինի և խաղողի մատակարարումների համար։

Բացի այդ, հունիսի 3-ից սահմանափակվել է Հայաստանից խնձորազգի պտուղների, սմբուկի, կարտոֆիլի և չրերի ներմուծումը։