|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
«Ադրբեջանն առաջարկել է Հայաստանին՝ համատեղ դիմել ԵԱՀԿ-ին՝ Մինսկի խմբի գործունեությունը դադարեցնելու խնդրանքով»,-այս մասին ասել է Իլհամ Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևը:
Ըստ նրա, Մինսկի խումբը պահպելու կարիք չկա։
«Մինսկի խումբը պահպելու կարիք չկա։ Եթե հակամարտություն չկա, ապա ո՞րն է Մինսկի խմբի գոյության իմաստը»,- ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ ասել է Հաջիևը։
ԵԱՀԿ Մինսկի խումբը (ԱՄՆ, Ֆրանսիա, ՌԴ) զբաղվում էր Արցախյան հակամարտության խնդրի խաղաղ լուծման գործընթացով։