|
Փոխարժեքներ
20 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.21 |
| EUR | ⚊ | € 427.9 |
| RUB | ⚊ | ₽ 5.1541 |
| GBP | ⚊ | £ 493.59 |
| GEL | ⚊ | ₾ 137.7 |
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող խորհրդարանական իշխանական հանձնաժողովն ապրիլին հերթական նիստն է անելու: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ չի բացառվում՝ ԳՇ նախկին պետ ՕՆիկ Գասպարյանին կրկին հրավիրեն հանձնաժողով:
Վերջինս մարտի 16-ին եւ մարտի 20-ին մասնակցել էր քննիչ հանձնաժողովի աշխատանքներին, ինչից հետո հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը դրվատանքի խոսքեր էր հնչեցրել նրա հասցեին, ափսոսանք էր հայտնել, որ Օնիկ Գասպարյանը գլխավոր շտաբի պետի պարտականություններին անցել է ավելի ուշ, քան պետք էր, այլապես ՀՀ ԶՈւ-ն բարեփոխումների մի մեծ ճանապարհ անցած կլիներ։
ՔՊ-ականներն Օնիկ Գասպարյանին որեւէ քաղաքական հարց չէին տվել, փոխարենը բերանները ջուր առած 5 ժամ լսել էին Օնիկ Գասպարյանի ելույթը, իսկ արդեն հարցուպատասխանի ռեժիմի ժամանակ տվել էին որոշ հարցեր՝ պատերազմի հետ կապված՝ ում մեղքն էր, որ պարտվեցինք այս կամ այն տարածքում, եւ այլն:
Հավանաբար, Օնիկ Գասպարյանի պատասխանները դուր են եկել ՔՊ-ականներին, եւ որոշել են նորից նրան կանչել քննիչ հանձնաժողով, լսել շարունակությունը:
Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում