կարևոր
6310 դիտում, 1 տարի առաջ - 2023-03-02 20:02
Հասարակություն

Այս օրերին աշխատանքային այցով գտնվում եմ ԻԻՀ-ում. Իշխան Սաղաթելյան

Այս օրերին աշխատանքային այցով գտնվում եմ ԻԻՀ-ում. Իշխան Սաղաթելյան

Այս օրերին աշխատանքային այցով գտնվում եմ Իրանի Իսլամական Հանրապետությունում։

Այցի շրջանակում ողջույնի խոսքով հանդես եմ եկել Թեհրանի Հայ Դատի hանձնախմբի՝ «ՀՈՒՍԿ» հաստատության հիմնադրման 40-ամյակին նվիրված միջոցառմանը։

Մինչ տոնախմբության մեկնարկը Իրան ժամանած մի շարք փորձագետների և քաղաքական գործիչների հետ հանդիպում ենք ունեցել ՀԱԵ Թեհրանի թեմի առաջնորդ, գերաշնորհ Տ. Սեպուհ Արք. Սարգսյանի հետ։

Նշեմ, որ մարտի 2-ին Թեհրանում մեկնարկել է «Հայ Դատն այսօր» խորագրով՝ Հայաստանի, Արցախի և տարածաշրջանի խնդիրներին վերաբերող խորհրդաժողովը, որին զեկույցով հանդես գալու պատիվ ունեմ ես, ինչպես նաև ՀՅԴ Բյուրոյի անդամ Կիրո Մանոյանը, ՀՀ ԱԺ Հայաստան խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը, ՀՀ-ից ժամանած վերլուծաբաններ և փորձագետներ։

Իրանի Իսլամական Հանրապետություն այցի շրջանակներում ելույթով հանդես կգամ նաև ՀՅԴ 132-ամյակին նվիրված միջոցառմանը, որը տեղի կունենա Նոր Ջուղայում, մարտի 3-ին։

Իշխան Սաղաթելյան 

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ,

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր