|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Այս օրերին աշխատանքային այցով գտնվում եմ ԱՄՆ-ում:
Ապրիլի 5-ին ներկա եմ գտնվել ՀՅԴ Փասադենայի «Լեռնավայր» կոմիտեի նոր կենտրոնում տեղի ունեցած միջոցառմանը, որի ժամանակ ՀՅԴ շարքերն են համալրել մի շարք նորագիրներ:
Երեկոյի ընթացքում ներկաների հետ քննարկել ենք ՀՀ-ում և Արցախում ստեղծված իրադրությունը, պատասխանել եմ մեր հայրենակիցներին հուզող հարցերին։
Այցելության շրջանակներում նախատեսված են մի շարք քաղաքական, կուսակցական և համայնքային հանդիպումներ ինչպես ԱՄՆ-ի Արևմտյան, այնպես էլ Արևելյան ափերում, մասնավորապես, Դետրոյթ, Վաշինգտոն, Նյու Յորք, Բոստոն քաղաքներում։
Երկուշաբթի օրը՝ ապրիլի 10-ի երեկոյեան ժամը 7-ին՝ Բրբենքի Բեշիր Մարտիրոսյան երիտասարդական կենտրոնի մարզասրահում տեղի է ունենալու հանրային հավաք, որին սիրով հրավիրում եմ բոլոր ցանկացողներին:
Իշխան Սաղաթելյան
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ,
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր