կարևոր
3466 դիտում, 1 տարի առաջ - 2023-02-05 12:29
Աշխարհ

Թուրքիայի, Սիրիայի և Ռուսաստանի ներկայացուցիչները կհանդիպեն փետրվարին․ Հուլուսի Աքար

Թուրքիայի, Սիրիայի և Ռուսաստանի ներկայացուցիչները կհանդիպեն փետրվարին․ Հուլուսի Աքար

Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտարարել է, որ փետրվարին եռակողմ բանակցությունների շրջանակում կկայանա Թուրքիայի, Սիրիայի և Ռուսաստանի պատվիրակությունների ներկայացուցիչների հանդիպումը, գրում է Коммерсант-ը։

Նա, սակայն, չի նշել բանակցությունների ճշգրիտ ամսաթիվն ու վայրը։

«Փետրվարին Սիրիա-Ռուսաստան-Թուրքիա ձեւաչափով եռակողմ հանդիպման ընթացքում կհավաքվեն պաշտպանության եւ հետախուզության նախարարությունների տեխնիկական պատվիրակությունները։ Երկխոսությունը կշարունակվի», – թուրքական Sozcu թերթին տված հարցազրույցի շրջանակում ասել է Աքարը։

Դեկտեմբերի 27-ին Մոսկվայում բանակցություններ էին տեղի ունեցել Թուրքիայի, Սիրիայի եւ Ռուսաստանի պաշտպանության նախարարության ղեկավարների միջեւ։ ՌԴ պաշտպանության նախարարության տվյալներով՝ գերատեսչությունների ղեկավարները քննարկել են Սիրիայում տիրող իրավիճակը, ինչպես նաեւ այս երկրում ծայրահեղականների դեմ պայքարը։ Սիրիան դրական էր գնահատել հանդիպման արդյունքները։

Հունվարի 29-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խոստովանել է, որ Իրանը կարող է միանալ բանակցություններին՝ պատվիրակությունների հաջորդ հանդիպմանը։ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը կողմ է արտահայտվել Իրանին բանակցություններում ընդգրկելու առաջարկին։