|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Թուրքիան շարունակում է վերահսկել Մոնտրյոյի կոնվենցիայի հոդվածների կատարումը, ներառյալ՝ Դարդանելի և Բոսֆորի նեղուցներով ռազմանավերի անցման սահմանափակումը. հայտարարել է Թուրքիայի Ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը:
«Մոնտրյոյի կոնվենցիայի պահպանումը շահավետ է, և մենք շարունակում ենք աշխատել այս ուղղությամբ։ Մենք կշարունակենք կատարել Մոնտրյոյի՝ նեղուցների կոնվենցիայի 19, 20, 21-րդ հոդվածները, ինչպես արել ենք մինչ օրս»,- երեքշաբթի ասել է թուրք նախարարը։
Ըստ Աքարի՝ Թուրքիան կշարունակի իր սկզբունքային արտաքին քաղաքականությունը և կպահպանի բացառապես դրական հարաբերություններ ինչպես Ուկրաինայի, այնպես էլ Ռուսաստանի Դաշնության հետ։