|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Այն, որ «Քաղաքացիական ավիացիային զրկել են լիցենզիայից» վերնագրով լուրը իշխանությունը գիշեր-ցերեկ հերքում է «Քաղաքացիական ավիացիային չեն զրկել լիցենզիայից» վերնագրով, չի նշանակում, որ ՀՀ Քաղաքացիական ավիացիայի հետ ամեն ինչ նորմալ է և մենք պետք է դրան հավատանք։ Ակնհայտ է, որ ոչ մի բանն էլ նորմալ չի ու դա պիտի ունենա պատասխանատուներ։
Այնպես որ, լավ կլինի ՀՀ Կառավարությունը արագ հրապարակի թարգմանված զեկույցը և ներկայացնի վիճակը այնպես, ինչպես կա»: