|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հանդիպել է Լատվիայի փոխվարչապետ և պաշտպանության նախարար Արթիս Պաբրիկսի հետ․ ըստ «Անադոլու» գործակալության՝ ասվում է Թուրքիայի ՊՆ հաղորդագրության մեջ:
Տեսակոնֆերանսի միջոցով կայացած հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել երկկողմ և տարածաշրջանային պաշտպանության, անվտանգության, պաշտպանական արդյունաբերության և ՆԱՏՕ-ում համագործակցության հարցերի շուրջ:
Բացի այդ՝ մեկ այլ հաղորդագրության մեջ Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունը դատապարտել է Լատվիայի խորհրդարանի որոշումը 1915 թվականի իրադարձությունները որպես ցեղասպանություն որակելու վերաբերյալ:
«Մենք մերժում ենք և չենք ճանաչում Լատվիայի խորհրդարանի որոշումը, այսպես կոչված, ցեղասպանության վերաբերյալ»,- ասվում է պաշտպանության նախարարության թվիթերյան հաղորդագրության մեջ: