|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը դատապարտեց Լատվիայի խորհրդարանի որոշումը 1915 թվականի իրադարձությունների վերաբերյալ:
«Լատվիայի խորհրդարանի՝ 1915-ի իրադարձությունները, այսպես կոչված, ցեղասպանություն ճանաչելու մասին որոշումը քաղաքական նկատառումներով պատմությունը վերաշարադրելու փոքրագույն փորձ է: Մենք մերժում և խստորեն դատապարտում ենք այս աղետալի և ապօրինի որոշումը: Խորհրդարանները պատմություն գրելու և մեղադրանքներ առաջադրելու հարթակ չեն»,- ասվում է Թուրքիայի ԱԳՆ հայտարարության մեջ: