|
Փոխարժեքներ
09 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.53 |
| EUR | ⚊ | € 424.73 |
| RUB | ⚊ | ₽ 5.0215 |
| GBP | ⚊ | £ 491.66 |
| GEL | ⚊ | ₾ 138.51 |
Թուրքիայի Հանրապետության Միլի մեջլիսի խոսնակ Մուստաֆա Շենթոպը նամակ է գրել Իսլանդիայի խորհրդարանի նախագահ Շտեգրիմուր Սիգֆուսոնին, որում խնդրում է չսատարել Իսլանդիայի խորհրդարանում «1915-ի իրադարձությունները» որպես ցեղասպանություն ճանաչող բանաձևին. hայտնում է Anadolu-ն:
Ըստ Շենթոփի` բանաձևը ներառվել է օրակարգում «որոշակի շրջանակների պնդմամբ»: Նա նշել է, որ նման «անհիմն նախաձեռնությունները» ստվեր են գցելու երկու երկրների լավ հարաբերությունների վրա:
Նամակում Շենթոփը ներկայացրել է Հայոց ցեղասպանությունը ժխտող թուրքական պատմակեղծարար թեզեր: