|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Թուրքիայի Ազգային մեծ ժողովը հայտարարություն է տարածել, որում դատապարտում է Լատվիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը:
Հայտարարության մեջ ասվում է, որ ԹԱՄԺ-ն մերժում և դատապարտում է Լատվիայի խորհրդարանի անօրինական, ապօրինի որոշումը 1915 թ. իրադարձությունները ցեղասպանություն որակելու մասին:
«Պատմական իրադարձությունները դատապարտելը և գնահատելը խորհրդարանի պարտականությունը չէ: Այս որոշումն անօրինական է», - ասվում է հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ Լատվիայի խորհրդարանը համապատասխան որոշում կայացրեց 2021 թվականի մայիսի 6-ին: Թուրքիայի գրեթե բոլոր բարձրաստիճան պաշտոնյաները դատապարտեցին Լատվիայի արդար որոշումը։