կարևոր
2590 դիտում, 1 տարի առաջ - 2023-01-20 09:37
Քաղաքական

Լուրեր են տարածվել, որ այսօր Լաչինի միջանցքը կբացվի․ «Հրապարակ»

Լուրեր են տարածվել, որ այսօր Լաչինի միջանցքը կբացվի․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․

Արցախում երեկ լուրեր էին տարածվում, որ ռուս խաղաղապահների միջնորդությամբ կայացած Արայիկ Հարությունյանի եւ Ադրբեջանի իշխանությունների ներկայացուցիչների հանդիպմանը համաձայնության են հանգել, որ հունվարի 20-ին, այսինքն՝ այսօր, ճանապարհը բացվելու է։ Քաղաքական շրջանակներից մեր հարցուփորձի արդյունքում պարզեցինք, որ դա քիչ հավանական է, քանի որ այդ հանդիպումից հետո Արցախի նախագահը փակ քննարկում է ունեցել խորհրդարանի պատգամավորների հետ եւ փոխանցել, որ Ադրբեջանի պահանջները չի ընդունել, եւ ճանապարհի բացման հարցն ավելի մշուշոտ է դարձել։

Ինչ վերաբերում է Ադրբեջանի պահանջներին, ապա դրա մասին արդեն գրել ենք. Ռուբեն Վարդանյանի հեռացում, բանակի ապամոնտաժում, հանքերի շահագործման դադարեցում, ռենտգեն-սկաների տեղադրում եւ ադրբեջանցի սահմանապահների ներկայություն սահմանային անցակետում:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։