|
Փոխարժեքներ
08 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.53 |
| EUR | ⚊ | € 424.73 |
| RUB | ⚊ | ₽ 5.0215 |
| GBP | ⚊ | £ 491.66 |
| GEL | ⚊ | ₾ 138.51 |
MediaHub-ի տեղեկություններով՝ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Գեղամ Մանուկյանը, Գառնիկ Դանիելյանը և Արթուր Խաչատրյանը գործուղվել են Լաչինի միջանցք, որպեսզի տեղում ծանոթանան ստեղծված իրավիճակին և հասկանան, թե Հայաստանի ընդդիմադիր պատգամավորները ինչով կարող են օգնել:
Հիշեցնենք, այսօր առավոտյան Գեղամ Մանուկյանը MediaHub-ին հայտնել էր, թե «Հայաստան» դաշինքը դեռ որոշում չունի Լաչինի միջանցք գնալու մասին:
Նշենք նաև, որ քիչ առաջ ԱԺ մեկ այլ ընդդիմադիր՝ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում Գորիսից լուսանկարներ էր հրապարակել: