Փոխարժեքներ
23 06 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 386.08 |
EUR | ⚊ | € 442.6 |
RUB | ⚊ | ₽ 4.9314 |
GBP | ⚊ | £ 516.54 |
GEL | ⚊ | ₾ 141.73 |
Ադրբեջանական կողմի հերթական սադրանքների, գործողությունների համատեքստում ավելի ու ավելի հրատապ է դառնում Լեռնային Ղարաբաղ և Լաչինի միջանցք անհապաղ միջազգային փաստահավաք առաքելության գործուղումը: Այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում՝ անդրադառնալով Արցախում Ադրբեջանի ԶՈՒ դիվերսիոն խմբի հարձակմանը, որի հետևանքով Արցախի Ներքին գործերի նախարարության ոստիկանության 3 ծառայող է զոհվել:
«Այս ամենի ընդգծմամբ ավելի ու ավելի հրատապ է առնում ԼՂ և Լաչինի միջանցք անհապաղ միջազգային փաստահավաք առաքելության գործուղումը՝ կանխելու համար Ադրբեջանի կողմից նոր ագրեսիայի սանձազերծումը և ԼՂ ժողովրդին էթնիկ զտումների ու ցեղասպանության ենթարկելու Ադրբեջանի ակնհայտ նախապատրաստությունները, որոնք արտահայտվում են միջազգային դատարանների որոշումները չկատարելով, Լաչինի միջանցքը փակելով, ռազմական սադրանքներ ու ահաբեկչական գործողություններ ձեռնարկելով»,-ասաց վարչապետը:
Միևնույն ժամանակ, Փաշինյանը վերահաստատեց Հայաստանի՝ տարածաշրջանում խաղաղության հասնելու ձգտումը և խաղաղության օրակարգին հավատարմությունը: