կարևոր
3364 դիտում, 1 տարի առաջ - 2022-12-01 11:36
Արցախ

Դեկտեմբերի 1-ի` Մայր Հայաստանին Արցախի վերամիավորման որոշման մասին

Դեկտեմբերի 1-ի` Մայր Հայաստանին Արցախի վերամիավորման որոշման մասին

33 տարի է անցել այն պատմական օրից, երբ Հայաստանի և Արցախի խորհրդարանների համատեղ որոշումով հռչակվեց Արցախի վերամիավորումը Մայր Հայաստանին։

1989 թ․ դեկտեմբերի 1-ին կայացված այս որոշումը սեփական ուժերին ապավինած հայ ժողովրդի արդար պոռթկումն էր իր պատմական իրավունքները վերականգնելու և միջազգայնորեն ճանաչված իր ինքնորոշման սրբազան կամքը իրականացնելու ուղղությամբ։

Պատահական չէր, որ հետագայում այն կազմեց ՀՀ-ն Անկախության հռչակագրի մի կարևոր մասը՝ որը մինչ այսօր էլ անբեկանելի է։ Իր քաղաքական, ռազմական, տնտեսական, կրթամշակութային նշանակությամբ միավորման որոշումը ունեցել և հետագայում ևս պետք է հանդիսանա Արցախի խնդրի մեր ռազմավարական ուղենիշը։ Այն իր նշանակությամբ այսօր էլ չի սպառել իր դիվանագիտական, բարոյահոգեբանական և քաղաքական իմաստն ու բովանդակությունը և Արցախի խնդրում ճիշտ և հետևողական մարտավարական քայլերի դեպքում, բարենպաստ պայմաններում, վստահ եմ, որ պատմական վերամիավորումը մի օր կդառնա իրականություն։

Հրայր Կարապետյան

ՀՀ արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար