կարևոր
3820 դիտում, 1 տարի առաջ - 2022-11-29 15:27
Քաղաքական

Ընդդիմությունը պետք է մնա ԱԺ-ում. «Մանդատը վայր դրեք»-ը նիկոլական օրակարգ է. Կարեն Վրթանեսյան

Ընդդիմությունը պետք է մնա ԱԺ-ում. «Մանդատը վայր դրեք»-ը նիկոլական օրակարգ է. Կարեն Վրթանեսյան

Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը գրում է․

«Եկել եմ ձեր «տոնը փչացնեմ»... Ես համոզված եմ, որ ընդդիմության դուրս գալը ԱԺ-ից կլինի ընդդիմության ամենամեծ սխալը։

Օք ա, երբ առանձին գործիչներ կամ նույնիսկ կուսակցություններ մանդատները վայր են դնում, դա կարող է ինչ-ինչ անձնական կամ կուսակցական հանգամանքներից բխել։

Բայց ընդդիմությունը պետք է մնա ԱԺ-ում և պատգամավորի կարգավիճակով նախատեսված ամբողջ գործիքակազմն ակտիվ օգտագործի օկուպացիոն վարչակարգին ինչով հնարավոր է վնասելու համար։

«Մանդատը վայր դրեք»-ը խիստ էմոցիոնալ օրակարգ է, որն իրականում հենց նիկոլական քարոզչությունն է թեժացնում, որովհետև այն բխում է Նիկոլի շահերից»։