|
Փոխարժեքներ
08 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.55 |
| EUR | ⚊ | € 444.54 |
| RUB | ⚊ | ₽ 4.9785 |
| GBP | ⚊ | £ 508.19 |
| GEL | ⚊ | ₾ 141.33 |
Razm.info մասնագիտացված կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անհասկանալի է համարել իշխող կուսակցության անդամ Ռուբեն Ռուբինյանի արդարացումը, երբ նա դեմ է քվեարկել ՌԴ պատվիրակության ամբողջական կազմով ԵԽԽՎ վերադարձին, հետո պատճառաբանել, որ տեխնիկական խնդիր է եղել:
«Ռուբեն Ռուբինյանը պիտի վայր դնի մանդատը: Ի՞նչ է նշանակում «թյուրիմացություն է եղել նիստին»:
Վաղը մյուս օր կարող ա մի հատ էլ հակահայկական բանաձևի տակ քվեարկել թյուրիմացաբար:
Երկրորդ դասարանում որ ասում էին «բա խի՞ գլուխդ տանը չես մոռացել», լրիվ էդ վիճակն ա:
Հ.Գ. Ըստ էության էս տղեն ազգային անվտանգության սպառնալիք է»,- գրել է Վրթանեսյանը: