կարևոր
3958 դիտում, 1 տարի առաջ - 2022-11-26 14:07
Քաղաքական

Մենք դիվանագիտական պարտություն կրեցինք և՛ արևելյան, և՛ արևմտյան ուղղություններով․ Արթուր Խաչիկյան

Հիմա մենք տեսնում ենք ինչպես Հայաստանը, հայ հասարակությունը ստացավ իր պատմական երրորդ դասը՝ ռեապոլիտիկի։ Առաջինը դա 1870 թ․-ի  Բեռլինի կոնգրեսն էր, որից հետո դատապարտվեց Արևմտյան Հայաստանը, մահվան դատապարտվեցին մեր ազգակիցները, 2-րդ դասը դա 1920 թ․ էր, ապավինելով և հույսներս դնելով միջազգային կառուցների վրա կորցրեցինք  մեր երկրի  կեսը։ Այն մարդիկ, ովքեր կարծում են, որ «խաղաղության պայմանագրով» կարող են ապահովվել մեր երկրի անվտանգությունը, հիշեցնեմ, որ 1918-1921թ․-ը կնքվել է 10 պայմանագիր, որից 7-ը խախտվել են կամ անվավեր են։ Այս մասին «Խաղաղության»  համաձայնագիր. սահմանադրականության հարցն ու միջազգային իրավաքաղաքական հետևանքները» թեմայով քննարկման ժամանակ ասաց ԱՄՆ-ի Սթենֆորդի համալսարանի քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանը։

«3 տարվա ընթացքում կնքվել է 10 պայմանագիր, 7-ը չունեցավ ոչ մի ազդեցություն և շատ  անգամ Թուրքիան էլ ավելի մեծ պահանջներ էր ներկայացնում Հայաստանին։ Սա հիմա մեր 3-րդ դասն է։ Վերջին 4 տարվա ընթացքում մեկ անգամ ևս մենք մեր հույսը դրեցինք դեմոկրատական երկրների վրա՝ Արևմուտքի վրա, և տեսանք դրա արդյունքը։ Սա երրորդ անգամն է, որ մեզ տվեցին այդ դասը։ Այստեղ «խաղաղության պայմանագրի» երկու ձևի մասին ենք խոսում՝ արևմտյան և ռուսական։ Ըստ ռուսական տարբերակի Արցախը իր ապագայում կարող է ունենալ ինչ-որ կարգավիճակ, բայց դրա մասին հիմա խոսել պետք չէ, արևմտյան սցենարը, որով Արցախ չկա ընդհանրապես, չի խոսվում Արցախի մասին որպես հանրապետություն, որոշ երաշխիքներ է տրվում արցախահայության ինչ-որ ինքնավարության մասին, մշակութային ինքնավարության մասին, ովքեր ապավինում են նման խոսքերին, ասեմ, որ Բեռլինի կոնգրեսում նույնպես խոսում էին, որ կապահովվեն ինքնավարություն և այլն, դրանից հետո եղավ հայոց ցեղասպանություն»,- ասաց նա։

Քաղաքագիտության դոկտորի խոսքով՝ ի՞նչ են կոնկրետ քննարկում, ի՞նչ բանակցություններ են ընթանում, դժվար է հասկանալ, մեզ հասնում են չհակասող տեղեկություններ․

«ՀԱՊԿ-ի այս հանդիպումից հետո պետք է ընդունել, որ մենք դիվանագիտական պարտություն կրեցինք և՛ արևելյան, և՛ արևմտյան ուղղություններով։ Մեր դաշնակիցը չի ցանականում պաշտպանել մեր տարածքը, մենք մեզ տարանք դեպի պարտությունը։ Արևմուտքում չկարողացանք ստեղծել մեզ համար որևէ այլընտրանք, որևէ երաշխիքներ, որևէ  պայմանավորվածություններ չունենք։ Մեզ միշտ ասում են, որ ուզում եք երկու աթոռի վրա նստեք, մենք ընկանք այդ երկու աթոռի մեջտեղում՝ տապալելով մեր արտաքին քաղաքականությունը։ Սա մեր 3-րդ դասն էր։ Արդյո՞ք կարելի է կնքել «խաղաղության պայմանագիր» և ապահովվել մեր անվտանգությունը։ Միջազգային հարաբերություններում կան մի շարք օրինակներ, թե ինչպես են խախտվում այդ պայմանագրերը։ Կան մի շարք օրինակներ, թե ինչպես են խախտվում այդ պայմանագրերը։ Օրինակ՝ Մյունխենի օրնակը, երբ 1938 թ․-ին Անգլիան և Ֆրանսիան պայմանագիր ունեին Չեխոսլովակիան պաշտպանելու մասին, խախտեցին այդ պայմանագիր, և Չեխոսլովակիան հանձնվեց Հիտլերին։ Կան նշաններ, որ մեր ղեկավարությունը փորձում է դա հասկանալ, որ թղթով դա չի լուծվի, նրանք սկսում եմ դրա մասին խոսել, որը ողջունելի է, սակայն դժվար է պատկերացնել, թե ինչպես կարող ենք ապհովվել մեր շահերը։ Մեր հակառակորդը չի թաքցնում, թե ինչ է լինելու հաջորդ քայլը։ Ագրեսիվ ձևով խոսում է «Զանգեզուրի միջանցքի» մասին, և ասում, որ ցանկացած ձևով կստատանանք դա, խոսում է Սյունիքի մասին և այլն»,- ասաց նա։