|
Փոխարժեքներ
03 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.65 |
| EUR | ⚊ | € 442.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.7305 |
| GBP | ⚊ | £ 502.42 |
| GEL | ⚊ | ₾ 141.15 |
Մայր աթոռի թանգարանների ու արխիվների տնօրեն Ասողիկ աբեղա Կարապետյանը գրում է.
«Սիրելիներ,
Այսօր ազգային-եկեղեցական տոն է, քանզի հավատավոր հայոց ազգն ի Հայաստան և ի Սփյուռս տոնախմբում է 132-րդ Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Վեհափառ Հայրապետի գահակալության 26-րդ տարեդարձը:
Ամենայն վստահությամբ և համոզմունքով եմ վկայում, որ Հայոց Եկեղեցին, Ազգս Հայոց և Հայոց Պետությունն ի դեմս Նորին Սրբություն Տ. Տ. Գարեգին Բ. Վեհափառ Հայրապետի ունի Մեծագործ Հայրապետ, ով իր ողջ կյանքն անմնացորդ ընծայաբերել է Հայոց Եկեղեցուն, Հայոց Ազգին և իր սիրասուն Հայրենիքին:
Վեհափառ Հայրապետի մեծ անունն ու գործը, հիրավի, ոսկե տառերով են արձանագրվել մեր ազգային-եկեղեցական տարեգրության մեջ:
Թող Ամենազոր Աստված միշտ զորացյալ պահի Իր Օծյալին, շնորհի երկա՜ր կյանք և գահակալություն ի շինություն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի, ի պայծառություն Հայոց Եկեղեցու և ի բարօրություն Հայաստան աշխարհի:
Թող ամեն հայի սրտից բխած որդիական բարեմաղթանքն այսօր և միշտ լուսավառ պահի Լուսավորչի անմար կանթեղը, և Տերն անսասան ու հզոր պահի ու պահպանի Հայոց Հայրապետությունը՝ Արարատյան Սուրբ Աթոռը»: