|
Փոխարժեքներ
11 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է․
«Իշխանությունը վերջին օրերին` տարբեր իշխանականների շուրթերով, հայտարարում է, թե «Գյումրի 2» այլևս թույլ չեն տա:
Ի՞նչ է սա նշանակում: Իշխանությունը պարզորոշ հասկացնում է, որ բոլոր միջոցները գործադրելու է, որպեսզի ընդդիմադիր (նաև չեզոքություն դրսևորող) հայացքներ ունեցող որևէ գործիչ ընտրություններում չհաղթի:
Ճիշտ է` այս սկզբունքն ավելի վաղ դրսևորվել է Վանաձորում, Ալավերդիում, Բերդում և այլ քաղաքներում, սակայն իշխանությունն անոնսում է, որ գործածվող մեթոդներն առավել կտրուկ դրսևորումներ են ստանալու:
Իշխանությունը թքած ունի մեր քաղաքացիների ընտրական իրավունքի, կարծիքի ու նախասիրությունների վրա և իրեն օրենքից դուրս հայտարարելով շարժվում է բռնատիրությանը հատուկ մոտեցումներով»: