|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Հայաստանի ներկայացուցիչ Մերի Միսակյանը երկամարտի բրոնզե մեդալ նվաճեց Ալբանիայում անցկացվող ծանրամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում։
69 կգ քաշայինների պայքարում նա հավաքեց 210 (92+118) կգ եւ գրավեց երրորդ տեղը։ Հրում վարժությունում Մերի Միսակյանը նվաճեց փոքր արծաթե մեդալ։
Երկամարտի ոսկե մեդալը 220 կգ (102+118) արդյունքով նվաճեց լեհ Մարտինա Դոլեգան։