|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Ստամբուլում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնության առաջին օրը Ավետիք Վարդանյանի գլխավորությամբ հանդես եկող ազատ ոճի Հայաստանի երիտասարդական հավաքականի չորս անդամներից միայն մեկին հաջողվեց մեդալ նվաճել: Ինչպես հաղորդում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի պաշտոնական կայքը, 50 կգ քաշային կարգում արծաթե պարգևի արժանացավ Ռազմիկ Միսակյանը, ով եզրափակիչում 5:2 հաշվով պարտվեց ռուսաստանցի Գաջիևին:
Ի տարբերություն Միսակյանի, ով մրցակցին պարտվեց գրեթե հավասար պայքարում, արժանավայել գոտեմարտում, բրոնզե մեդալի համար պայքար մղող 64 կգ քաշային Սուրեն Խաչատրյանը ադրբեջանցի Սուլեյմանովի հետ գոտեմարտում առաջին երեք րոպեները 3:0 հաշվով հաղթելուց հետո, երկրորդում 7 միավոր կորցրեց, ավելին` 4:3 հաշվի ժամանակ նյարդերը տեղի տվեցին, և նա ապտակեց Սուլեյմանովին: Նման պահվածքի համար մրցավարները, մեկ միավոր մրցակցին տալով, պատժեցին Խաչատրյանին, այնուհետև մեր ըմբիշը Սուլեյմանովին թույլ տվեց ևս երկու միավոր վաստակել: