|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Արմեն Չարչյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանը տեղեկացնում է, որ Արմեն Չարչյանի գործով Առաջին ատյանի դատարանի դատավոր ՄԻՍԱԿՅԱՆԸ ՀՀ Սահմանադրական դատարանի որոշման հիման վրա արտահերթ դատական նիստ է նշանակել այսօր՝ ժամը 14:00-ին:
Հիշեցնենք, որ ՍԴ-ն երեկ որոշում էր հրապարակել, ըստ որի՝ արձանագրվեց, որ անազատության մեջ գտնվող պատգամավորի կարգավիճակ չունեցող անձը ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ կարգավիճակ ձեռք բերելու պահից, չի կարող պահվել անազատության մեջ։
Այսինքն՝ կալանավորված պատգամավորներն անհապաղ պետք է ազատ արձակվեն ամիսներ շարունակ պահվող ապօրինի կալանքից։